Միայն մի քանի օր անց այն բանից հետո, երբ հրապարակվեցին երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դիահերձման արդյունքները, The Insider-ը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ուիթնին փորձում փրկել ինքն իրեն:
Metrowest daily News-ը հաղորդում է, որ տեսանյութը նկարահանվել է Love and Liberty Fellowship եկեղեցում, որը գտնվում է Տեխասում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Հյուսթոնը դստերը՝ Բոբի Քրիստինային գրկած լուռ աղոթում այն ժամանակ, երբ քահանան խոսում է սատանայի մասին:










































