Sunday, 07 06 2026
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին

Այլոց հետաքրքրությունները որոշելու իրավունք չունենք. Լևոն Բարսեղյան

Արդեն իսկ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առարկա է դարձել այն հայտարարությունը, որ ապրիլի 12-ին Գյումրիում անցկացվելու է «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը: Ի դեպ, այն իրականացվելու է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» և Հայաստանում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում ներկայացվելու են 4 կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից 1-ը՝ փաստագրական, մյուս 3-ը՝ գեղարվեստական։ Հիշեցնենք, որ այս ֆիլմերի փառատոնը նախատեսված էր անցկացնել Երևանում դեռևս 2010 թվականի նոյեմբերին, սակայն, ըստ էության, հասարակության դժգոհությունների շնորհիվ այն այդպես էլ չիրականացվեց:

Փաստորեն, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» տնօրեն Գեորգի Վանյանը չցանկացավ ընկրկել, և այժմ իր նախաձեռնությունը որոշել է իրականացնել Գյումրիում, որտեղ նրան հարթակ է տրամադրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում նշեց, որ իրենք, որպես մամուլի ակումբ, հնարավորություն են տալիս արտահայտվել բոլոր նրանց, ովքեր «սահմանափակված են» իրենց ասելիքի հարցում. «Եթե մարդիկ որևէ այլ վայրում ասուլիս տալու հնարավորությունից զրկված են, ապա մեզ մոտ ազատ կարող են, ընդ որում՝ առանց որևէ ծախսի: Ուղղակի զանգում են, ասում օրը ժամը և թեման: Իսկ թեման էլ ասում են, որպեսզի տեղեկացնենք լրագրողներին, թե ինչի մասին է ասուլիսը, ոչ թե գրաքննենք, թույլ տանք կամ թույլ չտանք»: Լ. Բարսեղյանի խոսքերով՝ իրենք ազատ արտահայտվելու իրավունք են տալիս բոլորին, այդ իրավունքն ամրագրված է նաև Սահմանադրությամբ: Նույն կերպ էլ այդ իրավունքը տվել են «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին». «Իրենք դիմել են մեզ տարածք տրամադրել՝ վրացական և ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության համար, մենք էլ չենք մերժել, ինչպես որ չենք մերժել իրենցից առաջ մեզ դիմած բոլոր դեպքերում»։

Լևոն Բարսեղյանը մի կողմ դնելով ազգային հարցերը, Բաքվում և Սումագայիթում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև այն, ինչ որ մինչ օրս տեղի է ունենում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հավելեց, որ Հայաստանում գոյություն չունի օրենք՝ նման ցուցադրությունն արգելելու համար: Բացի այդ, իրենք նմանատիպ ֆիլմերի նկատմամբ այլոց հետաքրքրությունները որոշելու իրավունք չունեն. «Ես անձամբ երկար ժամանակ որևէ ադրբեջանական ֆիլմ չեմ տեսել, բացի խորհրդային տարիներին արտադրվածներից, ինձ հետաքրքիր է տեսնել իրենց մոտ ուր են հասել, հասել են, թե չեն հասել: Իսկ եթե ինչ-որ խախտում անեն, թող իրենք էլ կրեն բոլոր հնարավոր պատասխանատվությունը: Եթե հասնում է իրավական, ապա իրավական, եթե բարոյական, ապա թող կրեն բարոյական պատասխանատվություն»:

Հարցին, թե ի՞նչ բովանդակություն են ունենալու ֆիլմերը, կամ արդյոք եղբայրասիրության կոչերով և քարոզչությամբ հանդես չե՞ն գալու, Լևոն Բարսեղյանը պատասխանեց, որ դա իրենց ակումբի մտահոգության խնդիրը չէ. «Դա մեր ակումբի խնդիրը չէ: Մենք խոսում ենք «Ասպարեզ» ակումբում չորս ադրբեջանական կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունից, ուրիշ բանից ես տեղյակ չեմ: Եթե ես ներկա լինեմ ֆիլմին, և որևէ մեկը եղբյրության քարոզներ անի, ես կասեմ իմ տեսակետը այդ դեպքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում