Հավայան կղզիներում շների տերերը պետք է դառնան կենդանիների հոգեբաններ, որպեսզի կարողանան իրենց սիրելի կենդանիներին սովորեցնել չխախատել նոր օրենքը, որով հանցանք է համարվում չափազանց բարձր հաչելը:
Daily Mail-ը գրում է, որ Հավայան կղզիներում շների առաջացրած աղմուկն այնքան բարձր է եղել, որ պաշտոնյաները որոշել են խիստ քայլեր ձեռնարկել:
Ոստիկանությունն այժմ իրավունք ունի տուգանել շների տերերին, եթե նրանք չկարողանան իրենց շանը ստիպել լռել: Եթե շունը մեկ ժամվա ընթացքում 10-20 րոպե հաչում է, ապա դա համարվում է օրենքի խախտում:











































