ԱՄՆ-ի American Telephone and telegraph (AT&T) խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունը համաձայնել է «Դեղին էջեր» հեռախոսային տեղեկատուների վերահսկիչ փաթեթը 950 միլիոն դոլարով վաճառել Cerberus Capital Management ներդրումային ֆոնդին: Այդ մասին գրում է Блумберг գործնական լուրերի գործակալությունը:
Գործարքի արդյունքներով՝ AT&T-ն պահպանում է «Դեղին էջեր»–ի ակցիաների 47 տոկոսը: Տեղեկատուի վաճառքը AT&T-ի ռազմավարության մի մասն է, ըստ որի՝ նա ազատվում է այն ստորաբաժանումներից, որոնք կանգնեցնում են ընկերության եկամուտների աճը:
«Դեղին էջեր»–ից ստացված եկամուտը վերջին երկու տարիների ընթացքում 30 տոկոսով կրճատվել է, քանի որ սպառողներն ավելի հաճախ սկսել են դիմել ինտերնետ-ռեսուրսներին, քան հեռախոսային գրքերին: Պաշոնական վաճառքը պետք է տեղի ունենա ընթացիկ տարվա կեսին: