MS Balmoral նավի նավարկությունը, որը պետք է ընթանար խորտակված «Տիտանիկ»–ի երթուղով, հետաձգվել է ուժեղ քամիների պատճառով:
The Guardian-ը գրում է, որ նավը պատրաստվում էր ճանապարհորդության կիրակի կեսօրին, և ուղևորները նշում էին, որ նավարկությունը պետք է հնարավորություն տա կրկնել «Տիտանիկ»–ի երթուղին, բայց ի տարբերություն 1912 թվականին ճանապարհորդության դուրս եկած նավի՝ այս նավը պետք է ապրիլի 19-ին բոլոր ուղևորներին ապահով հասցներ Նյու Յորք:
Բայց MS Balmoral–ի նավարկությունը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով: Նավը պետք է ուղևորվեր դեպի Իռլանդիա, որտեղ միջոցառում էր պատրաստվում: Այն նույնպես հետաձգվել է նավի ուշանալու պատճառով:









































