Sunday, 21 06 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ

Մեղվաբույծներն իրենց հովանավոր քաղաքական ուժ դեռ չեն գտել

Առաջիկա ընտրությունների ժամանակ մեղվաբույծներն իրենց ձայնը կտան այն կազմակերպությանը, որը մեղվաբուծությանը օգուտ կբերի: Նման հայտարարություն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանը՝ նշելով, որ այս պահին դեռ նման կուսակցություն չկա: Աջակցող ուժի սպասումներ միությունն ուներ նաև 2007-ին: Առայժմ, ըստ նրա, Հայաստանի շուրջ 10 հազար մեղվաբույծները, որոնցից մոտ 7.5 հազարը ՀԿ անդամ է, ընդհանուր քաղաքական հայացքներ չունեն, և ամեն մեկն իր ձայնը տալու է նրան, ում ուզում է:

«Եթե ինչ-որ մի կուսակցություն մեզ աջակցի, կարող եմ ես էլ հայտարարություն անել և հանդես գալ, որ մեղվաբույծները նրան աջակցեն»,- ասաց Թ. Նազարյանը՝ միաժամանակ դժգոհելով ՀՀ-ում քաղաքական կուսակցությունների բազմազանությունից ու միմյանց թշնամաբար վերաբերվելուց. «Մի բուռ հայ ենք: Մի 2 կուսակցությունը բոլ կլինի, էլի: Ո՞նց է՝ էն մեծ ԱՄՆ-ում 2 կուսակցություն է»:

5 տարի առաջ Ռոզա Ծառուկյանի հայտնի հարցազրույցում իր հասցեին հնչած վրդովմունքի վերաբերյալ Թ. Նազարյանը հավաստիացրեց, որ ներկայում Ռ. Ծառուկյանի հետ խնդիրներ և հակասություններ առանձնապես չունեն:

Անդրադառնալով մեղվաբուծության զարգացմանը ՝ Թ. Նազարյանը նշեց, որ տարին 1 ամիս ուշացել է երկար ձմեռվա պատճառով, մեղուների բավականին շատ անկումներ են եղել: Միության նախագահի կարծիքով՝ միայն մեղր արտադրելով մեղվաբուծություն չի զարգանա: Հարկավոր է այլ մթերքներ ստանալ՝ մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն և այլն: Նման առաջարկությամբ միավորումը դիմել է Էկոնոմիկայի նախարարություն, Սերժ Սարգսյանին, Հանրային խորհուրդ: Թ. Նազարյանի տվյալներով՝ ՀՀ-ում տարեկան արտադրվում է մոտ 1 մլն կգ մեղր, տարեկան յուրաքանչյուր մարդու հաշվով ստացվում է 300 գր, մինչդեռ մեկ մարդը միջինում օրական օգտագործում է 70-120 գր, այսինքն` տարեկան 36 կգ, իսկ մենք արտադրում ենք 300 գր, այն էլ, մեղվաբույծի խոսքով, ուզում են արտահանել: «Մեր մեղրը շատ թանկ է, մոտ 10-15 դոլար/կգ, իսկ օրինակ` Թուրքիայում 1.5 դոլար/կգ է: Այսինքն` զարգացման համար մենք պետք է արտադրենք այլ մեղվամթերք, մասնավորապես՝ մեղվակաթ: Մենք գյուտ ենք տվել, և արդեն մեղվակաթից դեղամիջոցները դեղատներում կան: Հայրենական դեղ ենք արտադրել շաքարախտի, քաղցկեղի, սրտի համար, որը լավագույնն է աշխարհում, բայց շատ դժվարությամբ է առաջ գնում, քանի որ ներմուծում են քիմիական անհայտ ծագման դեղորայք»,- նշեց Թ. Նազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում