Սյունիք գյուղական համայնքում բնակվող մի ընտանիքի 6 երեխաներ չունեին ծննդյան վկայականներ: Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 2010թ-ի ընթացքում հաշվառել է ծնունդը հաստատող փաստաթուղթ չունեցող 14 անչափահասների։ 13 երեխաների համար այս խնդիրը լուծվել է։ Միայն մեկ հոգի չի ստացել իր փաստաթղթերը: Նա բացակայում էր մարզից։ Երեխայի ծննդյան վկայական չունենալու մի շարք պատճառներ կան: «Հաճախ դրանք կորցնում են կամ ժամանակին ձեռք չեն բերում, բայց հիմնականում ծնողների անտարբերության հետևանք է»,- ասում է բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը։