«Արսենալ»-ից կրած պարտությունից հետ` «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր դժգոհությունն է հայտնել Մարիո Բալոտելիից:
«Էմիրեյթս» մարզադաշտում 1:0 հաշվով պարտվելուց հետո «քաղաքայիններ»-ը Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում 8 միավորով զիջում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, և հնարավոր է, որ ընթացիկ մրցաշրջանում ևս թիմը մնա առանց չեմպիոնական տիտղոսի:
«Զինագործներ»-ի դեմ պայքարում Մանչինին խաղադաշտ դուրս բերեց Մարիո Բալոտելիին, ով հանդիպման ավարտին մոտ ստանալով երկրորդ դեղին քարտը` հեռացվեց մարզադաշտից:
«Բալոտելին բաց կթողնի առաջիկա 6 հանդիիպումները: Ընթացիկ մրցաշրջանի ավարտին հնարավոր է վաճառեմ նրա տրանսֆերը: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, բայց հաճախ արժանանում է կարմիր քարտի: Այդպես եղավ նաև վերջին հանդիպման ժամանակ: 2 տարի աշխատելով ինձ հետ` նա ոչինչ չսովորեց, այլևս ես անզոր եմ: Բալոտելին խորտակում է իր տաղանդը», – ասել է Մանչինին:






































