Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Գալիք ընտրություններին օրակարգ թելադրող է լինելու Facebook-ը. բլոգեր

Գալիք ընտրություններին օրակարգ թելադրող է լինելու Facebook-ը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բլոգեր Արթուր Պապյանը`խոսելով գալիք ընտրություններին բլոգոսֆերայի դերի և ներկայիս նախընտրելի պլատֆորմների շուրջ:

Ըստ Արթուր Պապյանի՝ ամենակարևորն այն է, որ այս տարի, ի տարբերություն 2007-ի ընտրությունների նախընտրական փուլի, բլոգոսֆերան բավական պասիվ է քաղաքական հրապարակումների առումով: Նա ասաց, որ եթե 2007 թվականին մինչ ընտրությունները բլոգերում մեծ քննարկումներ էին ծավալվում, բազմաթիվ հրապարակումներ կային ընտրությունների մասին, ապա ապրիլի 7-ի դրությամբ նման ակտիվություն չկա: Նրա կարծիքով` կամ բլոգերները շատ են հոգնել քաղաքականությունից, կամ առանձնապես չեն կարևորում այս ընտրությունները, այդ պատճառով նման վերաբերմունք են դրսևորում:

«Ես որպես բլոգեր առանձնապես հավես չունեմ քաղաքական հրապարակումների համար: Պատճառն այն է, որ նայում եմ քաղաքական ուժերի ընտրացուցակներին և չեմ գտնում, որ դրանցով ինչ-որ բան փոխելու հնարավորություն կա: Կուսակցությունները չեն ցանկացել իրենց ամբողջ ներուժը կենտրոնացնել ընտրացուցակների վրա, այլ, երևի թե, սպասում են նախագահական ընտրություններին: Հիմա տեսնում եմ, որ Հայաստանում առողջ քաղաքական գործընթացներ գնում են հասարակական-քաղաքացիական ֆոնի վրա: Հետաքրքիր զարգացումները Մաշտոցի պուրակում են, երբ նայում եմ և տեսնում, թե կուսակցություններն ինչ ունեն առաջարկելու, ես չեմ տեսնում, թե կուսակցություններն են այն ուժը, որն այս երկրում կարող է ինչ-որ բան փոխել: Ինձ համար Մաշտոցի պուրակը ավելի քաղաքական, քաղաքացիական, երկիրը փոխելու տեսակետից կարևոր նշանակություն ունի, քան ցանկացած կուսակցության առաջարկած ինչ-որ մի բան»,- մեկնաբանեց Արթուր Պապյանը` ընդգծելով, որ այսօր երկրի համար շատ կարևոր հարցեր բարձրացնողը քաղաքացիական հասարակությունն է, քան որևէ կուսակցություն:

Բլոգերը բլոգոսֆերայի պասիվության մեջ տեսնում է նաև Facebook-ի մեղքը: Նա հիշեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ կար Livejournal-ը, որն ակտիվ համայնք էր, և առանձնապես այլ պլատֆորմներ չկային, որտեղ հայերի մեծ քանակ կար և պատրաստ էր քննարկումների: Իսկ այսօր, ըստ նրա, Facebook-ը ամենակուռ պլատֆորմ է, տեխնոլոգիապես շատ ավելի հարմար, որի պատճառով բլոգերներն իրենք ևս շատ իմաստ չեն տեսնում քննարկումներ ծավալել բլոգերում, քանի որ ավելի շատ լսարան կա Facebook-ում:

«Գալիք ընտրություններին ավելի հետաքրքիր կլինի ֆեյսբուքահայության պահվածքը, քան բլոգոսֆերան, բլոգերը: Տեխնոլոգիապես, շատ այլ հարցերով բլոգերը թեև կարևոր են, բայց բուն քննարկումները ծավալվում են Facebook-ում, դա ամենակարևոր դինամիկան է այս պահին տեխնոլոգիական առումով, իսկ բովանդակային առումով բոլորը հոգնած են քաղաքականությունից»,- նշեց Ա. Պապյանը`հավելելով, որ բլոգերը կարևոր դեր կարող են խաղալ այն դեպքում, երբ Facebook-ը փակեն, իսկ եթե իրավիճակը շարունակվի այնպես, ինչ մինչև այժմ, բլոգերում հրապարակումներ անելու վրա ժամանակ, ջանքեր ծախսելն իմաստ չունի:

Հարցին՝ ինչքանո՞վ են այսօր բլոգերն օգտագործվում քաղաքական PR նպատակներով, պատասխանեց, որ ընտրացուցակներում բազմաթիվ թեկնածուներ կան, ովքեր բլոգերն օգտագործում են այդ նպատակներով, բայց շատ չեն: Նրա խոսքով` դա նաև արդյունավետ չէ: «Եթե ինչ-որ կուսակցություն ջանքեր գործադրի, որ ինչ-որ բլոգերների միջոցով քննարկումներ իրականացնի, տակտիկական սխալ կանի: Օն-լայն քննարկումների և օն-լայն համայնքի համար գալիք ընտրություններին օրակարգ հաստատող է լինելու Facebook-ը»,- ասաց Ա. Պապյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում