Ինչպես գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Բլումբերգին՝ Թիմ Կուկը դարձել է 2011 թվականի ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենը ԱՄՆ-ում:
Մեկ տարվա ընթացքում Կուկը ստացել է 378 միլիոն դոլար, ներառյալ հավելավճարները՝ 1,8 մլն դոլար և բաժնետոմսերի տեսքով պարգևատրումները: Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Oracle կորպորացիայի գլխավոր տնօրեն Լարի Էլիսոնն է՝ 77.6 միլիոն դոլար եկամտով: Եռյակը եզրափակում է J.C. Penney Co.-ի գլխավոր տնօրեն Ռոնալդ Ջոնսոնը՝ 53.3 միլիոն դոլար վարձատրությամբ:
Equilar վերլուծական ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ում գլխավոր տնօրենների տարեկան եկամուտները 2010-ի համեմատ՝ 2 տոկոսով աճել են:
Paramount կինոստուդիայի և MTV հեռուստաալիքի սեփականատեր հանդիսացող Viacom Inc.-ի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Դոումանը, որն անցած տարի առաջին հորիզոնականում էր, այս տարի հայտնվել է 4-րդ տեղում: Նրա եկամուտը գնահատվում է 43 միլիոն դոլար: Նրան հաջորդում է Honeywell International-ի գլխավոր տնօրեն Դևիդ Քոութը՝ ավելի քան 35 միլիոն եկամտով: Հնգյակում է ընդգրկված շուրջ 32 միլիոն եկամուտ ունեցող Occidental Petroleum Corp.-ի տնօրեն Ստեֆան Չեյզենը:
7-րդ հորիզոնականում Walt Disney-ի Ռոբեր Այգերն է ( 31,4 մլն), 8-րդում՝ Marathon Oil Corp.-ի տնօրեն Քլերենս Կազալոտն է (29,9 մլն), 9-րդում՝ Ford Motor-ի գլխավոր տնօրեն Ալան Մուլլալին ( 29,5մլն ): Թոփ տասնյակը եզրափակում է News Corp.-ի ղեկավար Ռուպերտ Մերդոկը՝ 29,4 մլն դոլար:










































