«Առաջին լրատվական»-ը «Շահխաթուն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մելիսա Բրաունից հետաքրքրվեց, թե Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` Հայաստան կատարած այցից հետո ունի՞ սպասելիքներ, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: Նկատի ունենք, որ Թոմաս Համարբերգը հանդիպել է քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանին, Հարություն Ուռուտյանին և Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև` քաղբանտարկյալների հարազատներին: «Ես վստահ եմ, որ Թոմաս Համարբերգն ամեն ինչ կանի, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Բայց դա իր որոշումը չէ: Այս իշխանությունների վրա ինչը կարող է ազդել` չեմ կարող ասել»,- մեր հարցին արձագանքեց Մելիսա Բրաունը: