TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Չինաստանն այսօր ստորագրել են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման համաձայնագիր: Դա տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կատարած չինական այցի շրջանակներում:
Նշվում է, որ այդ համաձայնագիրը դառնալու է երկու երկրների միջև ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության զարգացման առաջին քայլը: Ավելի վաղ Թուրքիան այդպիսի համաձայնագիր է կնքել Հարավային Կորեայի հետ:
Հիշեցնենք, որ որոշակի տվյալներով Չինաստանը մտադիր է Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Իղնեադա վայրում կառուցել Թուրքիայի երրորդ ատոմակայանը (առաջին երկուսը կառուցվելու են միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում և սևծովյան Սինոպում): Տվյալ հարցով փետրվարին Թուրքիա էր ժամանել Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինը: Ի դեպ, Էրդողանը վերջին 27 տարիներին Չինաստան այցելած Թուրքիայի առաջին վարչապետն է: