Թուրքիայի գործող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը գլխավորում է գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կհաղթեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե դրանք կայանային այսօր: Այս մասին են վկայում որոշ հետազոտական կենտրոնների անցկացրած հարցումների արդյունքները:
Sabah օրաթերթի պատվերով անցկացված հարցման համաձայն` ԱԶԿ-ն ստացել է հարցվածների 46.4% ձայները, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը` 24,3%-ը, իսկ ծայրահեղ ազգայնական Ազգայնական շարժում կուսակցությունը` 13,4%-ը: