Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում բացվել է լրագրողների համար նախատեսված հատուկ կլինիկա, որի ծառայությունները կլինեն անվճար: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Մարզիա Դեստջերդին:
Վերջինիս խոսքերով՝ լրագրողները կարող են անվճար օգտվել այդ կլինիկայի ծառայություններից և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հետազոտության ենթարկվել կլինիկայում, ուր իրականացվելու են վիրաբուժական և պլաստիկ գործողություններ և այլ բժշկական ծառայություններ:
Դեստջերդին հավելել է, որ լրագրողների ընտանիքները նույնպես կարող են օգտվել այդ կլինիկայից՝ վճարելով պետական ծախսերը: Կլինիկան ծառայություններ է մատուցելու շուրջօրյա ռեժիմով:










































