Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցի հետ Գոլանի բարձունքներ կատարած այցի ժամանակ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կանխատեսումներ է կատարել Եգիպտոսի ճակատագրի վերաբերյալ՝ մասնավորապես կարծիք հայտնելով, որ եթե Եգիպտոսում արգելվի բիկինին, ապա նրանք կզրկվեն զբոսաշրջությունից:
«Մենք արաբներին առաջարկել ենք ցանկացած տեսակի օգնություն, ամեն հնարավոր բան, բայց նրանք հրաժարվել են,- ասել է Պերեսը, որի խոսքերը մեջբերում է MIGnews-ը:- Ոչ ոք չի փրկի Եգիպտոսը, ոչ մի արտաքին ուժ, այն կարող է փրկվել միայն ներսից: Երիտասարդությունը կվերադառնա հրապարակներ, բայց այս անգամ նա ծրագիր կունենա»:








































