Սիրիացի ժողովուրդը ռազմական ներխուժման դեպքում պատրաստ է պաշտպանել իր երկիրը: Նման համոզմունք է հայտնել Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը:
«Մենք բացառում ենք այդպիսի տարբերակը: Սակայն մեր բանակը պատրաստ է ամեն ինչի, և մենք բոլորս՝ և՛ բանակը, և՛ ժողովուրդը, պատրաստ ենք մինչև վերջ պաշտպանել մեր հայրենիքը»,- Intefax-ին հայտնել է Հադդադը:
Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հերթական անգամ հայտարարել է, որ իրենք Սիրիայի գործերին ռազմակա միջամտության տարբերակը չեն ուսումնասիրում:
Հիշեցնենք, Սիրիայի իշխանություններն իրենց համաձայնությունն են տվել ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագրին, ըստ որի՝ մինչև ապրիլի 10-ը պետք է դուրս հանեն զոքերը և ծանր տեխնիկան երկրի քաղաքներից:
Սիրիայում ավելի քան մեկ տարի ընդդիմության և իշխանությունների միջև շարունակվող բախումներում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 9000 մարդ:









































