Բրիտանական մամուլի տեղեկացմամբ` մեկ մրցաշրջանի ընթացքում 10-ից ոչ պակաս 11 մետրանոց իրացնելու ցուցանիշով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Անգլիայի Պրեմիեր Լիգայի նորագույն պատմության 7-րդ ակումբը դարձավ: Դա տեղի ունեցավ «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի հետ հանդիպման ժամանակ Ալեքս Ֆերգյուսոնի սաների օգտին մրցավար Լի Մեյսոնի 11 մետրանոց հարված նշանակելուց հետո:
Հիշեցնենք, որ սեփական հարկի տակ անցկացրած խաղում «կարմիր սատանաներ»-ը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Ավելի վաղ Պրեմիեր Լիգայում 11 մետրանոցների 10-ից ավելի իրացում են կատարել «Քրիսթալ Փելաս»-ը (13), «Արսենալ»-ը (12), «Չելսի»-ն (12), «Բլեքբերն»-ը (10), «Նյուքասլ»-ը (10) և «Լիվերպուլ»-ը (10):




































