34-ամյա իսպանացի հարձակվող Ռաուլը դեռևս տարակուսում է՝ ընդունել «Շալկե»-ի կողմից առաջարկված նոր պայմանագիրը, թե ոչ: ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ավարտվում է գալիք ամռանը, սակայն ակումբի ղեկավարությունը ցանկանում է ևս երկու տարվա պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին: Ռաուլը նախապես հայտարարել է, որ իր որոշումը կախված է անձնական և ընտանեկան խնդիրներից:
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է քաթարական «Ալ Ահլի» ֆուտբոլային ակումբը: «Ալ Ահլի»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ ամեն ինչ կանի ֆուտբոլիստին պատշաճ պայմանագիր առաջարկելու համար:
Հիշեցնենք, որ արաբական այդ ակումբի կազմում ոչ վաղ անցյալում հանդես են եկել Պեպ Գվարդիոլան և Օլիվեր Կապոն:









































