Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 32-րդ տուրը: Տուրի շրջանակներում վերջին երկու խաղերն անցկացրին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն: «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում «կարմիր սատանաներ»-ը 2:0 հաշվով պարտության մատնեցին «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ին: Տուրի գլխավոր խաղում՝ «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» մրցավեճում, վերջին րոպեներին Միկել Արտետայի խփած գոլի շնորհիվ «զինագործներ»-ը հաղթանակ տարան:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Քուինզ Պարկ Ռեյնջերս»` 2:0,
1:0 Ռունի (15′, 11մ), 2:0 Սքոուլզ (68′)
«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»` 1:0,
1:0 Արտետա (87′):
Մանչեսթերյան ակումբների` չեմպիոնության համար մողվող պայքարում ևս 3 միավորի առավելություն ստացան «Կարմիր սատանաներ»-ը: 32-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վաստակել է 79, իսկ «քաղաքայինները»՝ 71 միավոր:
M1-0Q www.fasthighlights.com by fasthighlights-2012