РИА Новости-ի փոխանցմամբ՝ երեկ Հարավային Օսիայի նախագահական կրկնակի ընտրությունների երկրորդ փուլում պարտություն կրած Դավիթ Սանակոևը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել քաղաքական նոր կուսակցություն.
«Մենք ընտրությունների արդյունքները չենք համարում պարտություն: Հասկանում ենք, որ մեր քաղաքացիների 42.98 տոկոսը ցանկանում է փոփոխություններ, իր համար ցանկանում է նոր ապագա: Մենք ստեղծում ենք նոր կուսակցություն, որպեսզի իմ ընտրողներից յուրաքանչյուրի քվեն լսելի լինի նոր նախագահի համար:
Մենք մտադիր ենք շարունակել Հարավային Օսիայի վերածնման ուղղությամբ մեր ակտիվ աշխատանքները: Պետք է ավելի շատ աշխատենք ու ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի Հարավային Օսիան վերածնվի: Իմ օգտին քվեարկած Հարավային Օսիայի քաղաքացիներն այն ուժն են, որը ձգտում է առաջ գնալ, և այն չպետք է կորստյան մատնվի»:
Հիշեցնենք, որ երեկվա ընտրությունների արդյունքներով Հարավային Օսիայի նախագահ է դարձել ՊԱԿ-ի նախկին ղեկավար Լեոնիդ Թիբիլովը՝ ստանալով քվեների ավելի քան 53 տոկոսը:






































