Ապրիլի 4-ին վարձույթի հանված Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի 3D տարբերակը միայն հյուսիսամերիկյան վարձույթում ապահովել է 25,7 միլիոն դոլարի եկամուտ, որից 17.4 միլիոնը` անցած հանգստյան օրերին: 3D տարբերակը ավելի քան 35 միլիոն վաստակել է մյուս երկրներում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Նշվում է, որ արդեն կարելի է ֆիլմը եկամտաբեր համարել, քանի որ ֆիլմի այս տարբերակը ստեղծողներին արժեցել է 18 միլիոն դոլար: Այդ գործընթացը տևել էր 60 շաբաթ` ավելին, քան բուն ֆիլմի նկարահանման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ»-ը թողարկվել էր 1997թ.-ին և վաստակել 1.8 մլրդ դոլար:











































