Միջազգային հանրության կողմից դիվանագիտական և տնտեսական միջոցառումների ընդունումը բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի Իրանին համոզել` հրաժարվել ռազմական միջուկային ծրագրից: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը:
«Ես չեմ հավատում, որ պատժամիջոցներն ու քաղաքական ճնշումները իրանական ղեկավարությանը կստիպեն գիտակցել ռազմական միջուկային ծրագիրը փակելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է նա: Նրա խոսքով` անհրաժեշտ է ընդունել «հնարավոր ամենախիստ պատժամիջոցները Թեհրանին մի անկյուն քշել համար»:
Բարաքը նաև հաղորդել է, որ Իսրայելը դեռ «որոշում չի ընդունել`ինչպես վարվել» իրանական միջուկային ծրագրի հետ: Նա հավելել է, որ չկա ստույգ ամսաթիվ, թե երբ որոշում կընդունվի, սակայն նշել է, որ իրենք «չեն սպասի տարիներով»: «Ակնհայտ է, որ մեզ համար այդ հարցը կենսական նշանակոթւյուն ունի»,- հավելել է նա:










































