Սեբաստիան Կոխը և Յուլիա Սնիգիրը պայմանագիր են ստորագրել` խաղալու «Ամուր կաղին» մարտաֆիլմի հինգերորդ մասի չարագործների դերերը: Դերասանները միացել են դերասան Բրյուս Ուիլիսին, ով կվերադառնա խիզախ Ջոն Մաքքլեյնի դերին, և Ջեյ Քորթնիին, ում բաժին է հասել գլխավոր հերոսի որդու դերը, գրում է Киноафиша Санкт-Петербурга-ն:
Հանրահայտ էքշնի նոր սերիայում հայր և որդի պետք է միավորվեն, որպեսզի դիմակայեն հերթական վտանգավոր հակառակորդին և միաժամանակ փրկեն համաշխարհային ժողովրդավարությունը վերջնական փլուզումից:
Նշենք, որ ռուս դերասանուհի և մոդել Յուլիա Սնիգիրի համար այդ նախագիծը ամերիկյան կինեմատոգրաֆում դեբյուտային է:











































