Ֆրանսիայի առաջին տիկինը հայտնի է իր հագնվելու գեղեցիկ ու նրբագեղ ոճով, յուրահատուկ հայացքներով և սիրեկանների նշանավոր ցուցակով:
Daily Mail-ը, սակայն, գրում է, որ, ըստ երևույթին, Կարլա Բրունիին հրամայել են փոխել իր հագնվելու ոճը, որպեսզի այդկերպ նա օգնի ամուսնուն` վերընտրվել որպես նախագահ:
44-ամյա Տիկին Բրունիին վերջերս տեսնում են առավել համեստ գույների մեջ: Նա նույնիսկ ֆրանսիական Le Nouvel Observateur քաղաքական ամսագրին ասել է, որ ինքը ամուսնուն խորհուրդներ չի տալիս քաղաքականության վերաբերյալ, քանի որ շատ հարցեր, ինչպես, օրինակ, տնտեսությունն է, իրեն հասկանալի չեն:
Ենթադրվում է, որ այս փոփոխության մեղավորները նախագահական խորհրդատուներն են: Ընտրություններին միայն երեք շաբաթ է մնացել, իսկ Սարկոզիի կնոջ փոփոխությունը ինտելեկտուալ գեղեցկուհուց տնակյաց մոր կարող է նախագահի համար ընտրողների ավելի մեծ բանակ ապահովել:









































