Պարզվում է, որ Head & Shoulders-ը աշխարհում ամենալավ վաճառվող շամպունն է: Յուրաքանչյուր րոպեի ընթացքում վաճառվում է 110 շիշ հակաթեփային շամպուն: Daily Mail-ը գրում է, որ դա նշանակում է, որ 29 միլիոն շիշ Head & Shoulders շամպուն է վաճառվում ամեն տարի:
Բժիշկների կողմից նշանակվող այս շամպունի շուկայի նման չափը զարմանալի է, քանի որ չնայած շամպունի օգտագործմանը` օգտագործողների 50 տոկոսից ավելին շարունակում են տառապել գլխամաշկի թեփի պատճառով:
Բժիշկ Էմերսոնն ասում է, որ ամեն ինչ կախված է միայն նրանից, թե ինչ հաճախականությամբ է օգտագործվում այս շամպունը: Եթե Head & Shoulders-ի օգտագործման հաճախականությունը փոխվում է, ապա այն դադարում է օգտակար լինել գլխամաշկի թեփի դեմ պայքարում:









































