Սերժ Սարգսյանը, որոշելով մասնակցել ՀՀԿ նախընտրական քարոզարշավին և անձամբ գլխավորել այն, ոչ միայն չի վտանգում սեփական վարկանիշը, այլև նպաստում է դրա բարձրացմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Այսպիսով, Սերժ Սարգսյանն աշխատում է երկու ուղղություններով: Նախ, որպես ՀՀԿ նախագահ՝ ղեկավարում է կուսակցության նախընտրական քարոզարշավը, երկրորդ՝ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ զբաղվում իր վարկանիշի բարձրացման ուղղությամբ: Սա այն է, ինչ պետք է աներ նա»,- ասաց քաղաքագետը:
Նշենք, որ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ, ՀՀԿ նախընտրական քարոզարշավին կմասնակցի և այն կգլխավորի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:






































