Ինչպես հաղորդում է AFP-ն, Հաիթիում ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ: Հիվանդանոցից տեղեկացրել են, որ այժմ կա 27 զոհ, բայց շատ ուղևորների վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ:
Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի և 40 վիրավորի մասին:
Պատահարը տեղի է ունեցել շաբաթ կեսօրին, երբ մեքենան, որի ուղևորների մեծ մասը կանայք էին, շրջվել էր Մորնե Տապիոնի մոտակայքում:









































