New York Times-ը շաբաթ օրը հաղորդել է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ Թեհրանի հետ միջուկային բանակցությունների ընթացքում պատրաստվում են պահանջել, որ Իրանը անմիջապես փակի միջուկային զարգացման համար նախատեսված վերջերս բացված օբյեկտը, որը գտնվում է լեռան տակ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը և նրա դաշնակիցները նաև պատրաստվում են պահանջել, որ Իրանը դադարեցնի ուրանի՝ բարձր մակարդակով հարստացումը: New York Times-ին այս տեղեկությունները հայտնել են ԱՄՆ և Եվրոպայի դիվանագետները:
Դիվանագետները հայտնել են նաև, որ համաձայնագրի կնքման արդյունքում Իրանը չպետք է ունենա վառելիք, որը հեշտությամբ հնարավոր կլինի վերածել ատոմային ռումբի:








































