Նվազագույնը 64 մարդ է սպանվել այսօր Սիրիայի տարբեր շրջաններում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռոսիա-24»-ը, հայտնել են սիրիական ընդդիմության աշխատանքները կոորդինացնող կոմիտեին:
Նրանք հայտարարել են, որ 36-ից ոչ պակաս մարդ Լաթմանեհ բնակավայրի մոտ` Համայի նահանգում, դարձել է կոտորածի զոհ, որի հեղինակը զինվորականներն են: Կոմիտեի ներկայացուցչի խոսքով` առավոտյան զինվորականները, շրջապատելով Լաթմանեհը, անկանոն կրակ են բացել տեղի բնակիչների վրա: Հրաձգության հետևանքով քանդվել են շատ շինություններ, դրանից հետո, ընդդիմադիրների պնդմամբ, զինվորները մտել են Լաթմանեհ ու կրակ են բացել նրանց վրա, ում տեսել են: Այն շարունակվել է շուրջ 2 ժամ:
Նշվում է, որ նվազագույնը 17 սիրիացի է մահացել Հոմսում: Սպանվածների թվում է 17-ամյա լրագրող Անաս Էլվանին: Մի քանի մարդ է սպանվել նաև Հալեպի շրջակայքում` երկրի հյուսիսում:
Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչները հայտնել են, որ զինվորների ու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև մարտեր են ընթանում Հոմսի Ալ-Ռաստան քաղաքում:
Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան մեկ տարի տևող հակակառավարական ցույցերի հետևանքով, որոնք վերածվել են զինված բախման, ըստ ՄԱԿ-ի տվյալների` սպանվածների թիվը հասել է 9000 մարդու:










































