Զինված անձինք հարձակվել են Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի վրա: Ինչպես հաղորդում է BBC-ն, ներկայում օդանավակայանի շինությունը փակ է: Պաշտոնական տեղեկությունների համաձայն`հարձակումը ծրագրել են երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհիին աջակցող ցեղախմբերի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի նոր նախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Խադին հրաման էր տվել աշխատանքից ազատել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` մեկ տասնյակից ավելի գեներալների, որոնք հավատարիմ էին Ալի Աբդալլահ Սալեհիին: Խադին աշխատանքից ազատել էր նաև ռազմաօդային ուժերի ու նախագահական անվտանգության պետին:
Նշվում է, որ այդ պաշտոններն զբաղեցնում էին նախկին նախագահի խորթ եղբայրն ու զարմիկը:








































