Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Շառլ Ազնավուրը երեք համերգ կտա Նյու Յորքում

Ֆրանսիացի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ժամանել է Նյու Յորք, որտեղ երեք համերգ կտա հայտնի «Սիթի» կենտրոնում: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:

Վերջին անգամ երգիչը այդտեղ ելույթ է ունեցել երեք տարի առաջ՝ իր, այսպես կոչված, հրաժեշտի համերգային շրջագայության շրջանակում:

Սակայն ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Ազնավուրը հայտարարել է, որ իր թե այն ժամանակվա համերգները, թե ներկայիս համերգները հրաժեշտի ելույթներ չեն: «Այդ տերմինը հորինել էր մի լրագրող, ում ես ամենայն հավանականությամբ ձանձրացրել էի: Սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց: Ես դեռ այստեղ եմ»,- ժպիտով ասել է երգիչը համերգային շրջագայության կազմակերպիչների` հայտնի իմպրեսարիո Սերգեյ ու Գայանե Դանիլյանների «Արդանի Արտիստս» պրոդյուսերական կենտրոնի կազմակերպած մամլո ասուլիսին:

Չնայած պատկառելի տարիքին (մայիսի 22-ին երգիչը կդառնա 88 տարեկան), երգիչն իրեն հրաշալի է զգում ու պահպանել է հմայքը: Լրագրողների հետ հանդիպմանը շանսոնյեն ժամանել է նախատեսված ժամից 1 ժամ շուտ ու սկսել անկաշկանդ շփվել հավաքվածների հետ: Նա նշել է, որ առայժմ չի որոշել, թե Նյու Յորքում ապրիլի 16-28-ը կայանալիք համերգներին ինչ երգեր է կատարելու: «Ես դեռ չեմ որոշել: Ես կարող եմ երգել տարբեր լեզուներով: Այստեղ` Նյու Յորքում, բացի անգլերենից ու ֆրանսերենից` պահանջարկ ունի նաև իսպաներենը: Այնպես որ, ես դա կորոշեմ վերջին պահին»,- ասել է Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում հայ ներգաղթյալների`Ազնավուրյանների ընտանիքում: Նրա երաժշտական կարիերային նոր ազդակ է հաղորդել ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը, ով երգչին հրավիրել է մասնակցել 1946թ. Փարիզում կայանալիք իր համերգներին:

Նրա երգերը կատարել են աշխարհահռչակ երգիչներ Ռեյ Չառլզը, Ֆրեդ Աստերը, Լայզա Մինելին ու այլք: Նա նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում:

The Time ամսագիրը 1998թ. ու CNN հեռուստաալիքը նրան ճանաչել են 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչ:

Հիշեցնենք, որ 1990-ականներին նա Հայաստանի ներկայացուցիչն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում, իսկ 2009-ից Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում