Անտարկտիդայում անհետացած ռուսական «Սկորպիուս» զբոսանավի հետ կապը վերականգնվել է: Ինչպես հաղորդում է ուկրաինական «1+1» հեռուստաալիքը, հաջողվել է կապ հաստատել նավի կապիտան Սերգեյ Նիզովցևի հետ: Նա պարզաբանել է, որ զբոսանավը հայտնվել էր սառցադաշտում, որտեղ մոլեգնում են ուժեղ հանդիպակաց քամիներ, ուստի իրենց հաջողվում է օրական հաղթահարել 15-20 մղոն:
Interfax-ը տեղեկացնում է, որ նավում գտնվող Ռուսաստանի և Ոկրաինայի քաղաքացիները ողջ և առողջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Զբոսանավը շրջագայության է դուրս եկել 2011թ. սեպտեմբերի 18-ին:










































