Երեկ Բնագլադեշում տեղի ունեցած ուժեղ փոթորկի և դրան ուղեկցած տեղատարափ անձրևի հետևանքով զոհվել է 17 մարդ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, փոթորիկը մոլեգնել է երկրի 64 շրջաններից 10-ում, քանդել տներ և տապալել ծառեր:
Հաղորդվում է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է կայծակի հարվածներից, ոմանք մնացել են տների փլատակների տակ: Այնուամենայնիվ, զոհերի մասին տվյալները պաշտոնական չեն:
Նշենք, որ ամեն տարի Բանգլադեշում տեղի են ունենում ավերիչ փոթորիկներ, որոնց հետևանքով զոհվում են հարյուրավոր մարդիկ: 1971թ. ուժեղ ցիկլոնը խլեց ավելի քան կես միլիոն մարդու կյանք:








































