Դերասանուհի Շարլիզ Թերոնը Vogue U.K-ին տված հարցազրույցում ասել է, որ միշտ անկեղծ է եղել, երբ ասել է, որ ցանկանում է ընտանիք ունենալ:
People-ը գրում է, որ դերասանուհին, սակայն, չկարողանալով սպասել սեփական երեխան ունենալուն, որդեգրել էր աֆրո-ամերիկացի տղայի: Թերոնը հայտնում է, որ իր երազանքն իրականություն է դարձել ու խոստովանում է, որ իր մայրն էլ էր ուզում տատիկ դառնալ:
Դերասանուհին ասում է, որ հիմա շատ հպարտ է, որ մայր է, և հույս ունի լինել այնպիսի մայրիկ ինչպիսին իր մայրն է` ազնիվ, խիստ ու աջակցող: Թերոնն ասում է, որ ընտանիքն իր համար «ամեն ինչ է»։










































