Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է նախորդ խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն:
Հիանալի մարզավիճակում գտնվող Փիթսբուրգը հերթական հաղթանակը տարավ «Ռեյնջերս»-ի նկատմամբ: Ընթացիկ մրցաշրջանում իր 59-րդ տափօղակը հեղինակեց Սթիվեն Ստամքոսը, ինչպես նաև իր հերթական «մաքուր» հանդիպումն անցկացրեց «Փրեդաթորս»-ի դարպասապահ Պեկա Ռիննեն: