Ռազմական ինքնաթիռն ընկել է ԱՄՆ արևելյան ափի Վիրջինիա-բիչ քաղաքից ոչ հեռու, տուժածների մասին չի հաղորդվում:
«Ինքնաթիռը, որը հավանաբար պատկանում է երկրի ռազմածովային ուժերին, ընկել է քաղաքի բնակելի շրջաններից մեկում՝ ուրբաթ կեսօրին: Տվյալ պահին օդաչուի ճակատագիրը և հնարավոր տուժածների թիվը ճշտվում է»,- հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Վիրջինիա-բիչ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնից մոտ 180 կմ դեպի հարավ:







































