Նոր հայտնագործությունը, որը ֆինանսավորվում է Բիլ Գեյթսի կողմից, նպատակ ունի զուգարանի ջուրը վերածել խմելու ջրի:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Մանչեսթեր համալսարանի պրոֆեսոր Սառա Հեյը, ով նանոտեխնոլոգիաների փորձագետ է, ասում է, որ նոր ստեղծվող սարքը կարող է զուգարանը լցրած ջուրը կրկին դարձնել խմելու ջուր:
Միլիարդատեր Բիլ Գեյթսի կողմից ֆինանսավորվող այս հայտնագործությունն իրականում կարող է փոխել մարդկանց ապրելակերպը երրորդ աշխարհում:
Չնայած սարքի միջոցով ստացված ջուրը հանքային անվանել հնարավոր չի լինի, բայց հետազոտողներն ասում են, որ, այնուամենայնիվ, արդյունքը դրական կլինի:
Սառան ասում է, որ իր սարքի վերաբերյալ շատ քննադատություններ ու կատակներ է լսում, բայց ինքը դեմ չէ այդ կատակներին, եթե միայն դրանք վիրավորական չեն:








































