Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Ընտրությունների արդարության համար կհամագործակցենք բոլոր քաղաքական ուժերի հետ. Ս. Քլոյան

Ընտրությունների արդարության համար կհամագործակցենք բոլոր քաղաքական ուժերի հետ, թեկուզ նրանք «Մարտի 1»-ի գործում մեղավոր են: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 2008 թվականի «Մարտի 1»-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ ՀԱԿ անդամ Սարգիս Քլոյանը, անդրադառնալով չորս քաղաքական ուժերի միջև կնքված համաձայնությանը, ըստ որի պետք է ձևավորվի ընտրությունները վերահսկող միասնական շտաբ:

Հիշեցնենք, որ հայտարարության տակ ստորագրել է ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, որը նաև մեղադրվում էր «Մարտիմեկյան» իրադարձություններում:

Ս. Քլոյանի կարծիքով` «Մարտի 1»-ի գործում Վարդան Օսկանյանը մեղավոր է, և ինքն իր կարծիքը չի փոխել: «Մարտի 1-ը մնում է Մարտի 1, մնում է չբացահայտված, այդ բոլորը ժամանակը ցույց կտա, թե ով ինչքան է մեղավոր, թեկուզ Վարդան Օսկանյանը: Առայժմ ընտրություններն են, և չենք ցանկանում այդ մասին խոսել, այս պահին կարևոր է, որ բոլորս միասին պայքարենք Հանրապետական կուսակցության դեմ: Իսկ դրանից հետո ամեն բան իր տեղը կընկնի, թե ով ինչքան է մեղավոր: Ընտրությունների արդարության համար Վարդան Օսկանյանի հետ համագործակցելը նորմալ եմ համարում, բայց գլոբալ առումով համագործակցությունը` իհարկե ոչ»,- մեկնաբանեց Սարգիս Քլոյանը` հավելելով, որ ընտրությունների արդարության համար պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, թեկուզ նրանք «Մարտի 1»-ի մեղավորներն են: Նա նշեց, որ ժամանակավոր այս հարցը չի բարձրացնի մինչև Հանրապետական կուսակցության ջախջախումը:

Հիշեցնենք, որ երեկ չորս քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները համատեղ հայտարարություն ստորագրեցին, որով համաձայնվեցին միասնական շտաբ ձևավորել, որը պետք է հանրային վերահսկողություն իրականացնի գալիք ընտրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում