Իտալիայի կառավարությունը` Մարիո Մոնտիի գլխավորությամբ, պատրաստել է հին հռոմեական Պոմպեյ քաղաքի, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, փրկության նոր ծրագիր: Այս մասին հայտնումէ RIA Novosti-ն:
66 հեկտար տարածքով, ամբողջ աշխարհում հայտնի հնագիտական այս համալիրի պահպանման ու վերականգնման բազմամիլիոնանոց`150 մլն եվրո արժողությամբ ծրագիրը պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի 2015թ. դեկտեմբերին: Պատմամշակութային այդ կոթողի պահպանման համար միջոցներ են հատկացվել Շրջանային զարգացման եվրոպական հիմնադրամից: Նեապոլի պրեֆեկտուրայում փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Իտալիայի վարչապետ Մոնտին, ներքին գործերի նախարար Աննա Մարիա Կանչելլիերին և ժառանգության պահպանման նախարար Լորենցո Օրնագին:
Պոմպեյի վերականգնման հավակնոտ ծրագիրը բաղկացած կլինի 5 փուլից` հետազոտություն ու դիագնոստիկա, առկա կառույցների ամրապնդում, հաճախորդների սերվիսի բարելավում, անվտանգության համակարգի բարելավում և կառույցի տեսադիտում:
Օրական Պոմպեյ է այցելում միջինը 6 հազար մարդ, իսկ երբեմն նրանց թիվը հասնում է մինչև 20 հազարի:








































