Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը, որն առավելապես կենտրոնացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին:
Զեկույցում ասված է, որ 2011թ. մայիսին բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ծառայում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար:
«Դիտորդական առաքելության մի քանի զրուցակիցներ անհանգստություն են հայտնել ընտրացուցակների որակի վերաբերյալ: Իշխանությունները նշում են, որ դրանք շարունակաբար բարելավվում են», – ասված է փաստաթղթում: