Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ`Իրանը մտադիր է մինչև տարեվերջ ավարտին հասցնել «իսլամական ինտերնետի» վրա տարվող աշխատանքները: Այս մասին հայտարարել է Իրանի կապի ու տեխնոլոգիաների նախարար Ռեզա Թաջիպուրը.
«Մեր գլխավոր առաջնահերթությունը նոր տարում (մեկնարկել է կես ամիս առաջ) սեփական տեղեկատվական համակարգի գործարկումն է: Դրա առաջին փուլը մենք գործարկելու ենք հունիսին: Ողջ նախագիծը կիրագործվի մինչև տարեվերջ»:










































