РИА Новости-ի փոխանցմամբ`Պենտագոնը վստահ է, որ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը և յուրաքանչյուր պահի կարող է ստեղծել միջուկային զենք: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը.
«Մեր գնահատականներով՝ Իրանի միջուկային ծրագիրը մնում է նույն մակարդակի վրա: Տվյալ փուլում մենք չգիտենք, թե արդյոք Իրանն ընդունե±լ է միջուկային զենքի արտադրություն սկսելու վերջնական որոշում: Մենք մեծապես անհանգստացած ենք, որ իրանցիները կարող են հասնել միջուկային զենքի ստեղծմանը: Անկարելի է թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք:
ԱՄՆ-ը բազմիցս հասկացնել է տվել, որ պատրաստ է իրանական խնդիրը լուծել յուրաքանչյուր եղանակով: ԱՄՆ-ը ցանկանում է, որ Իրանը վերադառնա իր միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղան: Այժմ իրանական ռեժիմը մեկուսացվել է պատժամիջոցների շնորհիվ: Նրանք գիտեն, թե որքան ուժեղ են այդ պատժամիջոցներն ազդում իրենց տնտեսության վրա: Ներկայիս դրությամբ ամեն ինչ կախված է իրանցիներից»:









































