Չինաստանը այլ երկրների կոչ է արել նվազեցնել Մյանմայի պատժամիջոցները երկրում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրություններից հետո:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է՝ իրենք նկատել են, որ արևմտյան որոշ երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել պատժամիջոցները նվազեցնելու վերաբերյալ: Խոսնակն ավելացրել է, որ իրենք ողջունում են այդ երկրների քայլը և կոչ են անում, որ մյուս երկրները նույնպես հետևեն այդ քայլին:
Չինաստանը տնտեսական կապեր ուներ Մյանմայի նախկին ռազմական իշխանության հետ՝ կնքվել էին մի քանի համաձայնագրեր նավթի ու գազի ներկրումների վերաբերյալ:








































