Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող երգչուհի էմմին նշել է, որ երգերի ընտրությունը երկարաձգվել է մինչև հունվարի 23-ը: Երգերի հայտեր են ներկայացրել Իսպանիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, ունեն արդեն 40 երգ: Անդրադառնալով Եվրատեսիլին իր ընտրությանը` էմմին նշել է, որ իրականում ինքը Հայաստան եկել էր մենահամերգի, և Հանրային հեռուստառադիոընկերության տնօրեն Ալեքսան Հարութունյանը հենց այդ ժամանակ էլ իրեն առաջարկեց մասնակցել Եվրատեսիլին, և ինքն էլ համաձայնել է. ինչպես ինքն է նշում.«Ես հիշաչար չեմ»:










































