Mitsubishi Motors ընկերության ամենավաճառվող մոդելներից մեկը նորացված տարբերակով կներկայացվի Նյու Յորքի Միջազգային ավտոմեքենաների ցուցասրահում:
Ձգտելով կատարելագործել մոդելն ըստ գնորդների պահանջների՝ ընկերության ինժեներները մի շարք փոփոխություններ էին իրականացրել 2011 թ. վերջերին: Մասնավորապես, մոդելի վրա հաստատվել են նոր կարգավորումներով ամորտիզատորներ, ղեկային կառավարման էլեկտրաուժային նոր բլոկ և այլն :
Նորացված Mitsubishi ASX-ն արտադրվելու է ԱՄՆ-ում:
2010 թվականից ի վեր աշխարհում վաճառվել է ավելի քան 210.000 Mitsubishi ASX մակնիշի ավտոմեքենա:









































