Նոր գիտական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տիեզերական փոշին կարող է կլիմայի փոփոխության պատճառ հանդիսանալ:
Daily Mail-ը գրում է, որ, ինչպես հայտնի է, տիզերքում կա տոննաներով փոշի, որն առաջանում է աստերոիդների բախումներից:
Գիտնականները փորձել են պարզել, թե այս փոշուց որքանն է մտնում Երկիր մոլորակի մակերևույթ` նպատակ ունենալով հասկանալ, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ կլիմայի վրա:
Լիդսի համալսարանի պրոֆեսոր Ջոն Փլեյնն արդեն ներկայացրել է Cosmic Dust in the Terrestrial Atmosphere (CODITA) ծրագիրը, որը պետք է իրականացվի 11 գիտնականների միջազգային թիմի կողմից:






































