Բեյոնսեն, ով վերջերս իր ամուսնու `Ջեյ Զիի հետ նշեց իրենց ամուսնության 4-րդ տարեդարձը, այժմ թույլ է տալիս իր երկրպագուներին «մուտք գործել իրենց աշխարհ»:
People-ը գրում է, որ երաժշտական զույգն այսօր իրենց երկրպագուներին է ներկայացրել Tumblr-ի էջը, որտեղ տեղադրված են նրանց անձնական նկարները: Միևնույն ժամանակ Բեյոնսեն երկրպագուներին է ներկայացրել իր սեփական ինտերնետային կայքը` Beyonce.com` ասելով, որ վերջապես ինքն էլ ունի իր սեփական տեղը համացանցում:
Բացի լուսանկարներից, աշխարհահռչակ զույգը ներկայացնում է նաև իրենց երգերը: Դիզայներ Մեթյու Սիսկին ավելի վաղ Twitter սոցիալական ցանցում հայտնել էր, որ աշխատում են էջի ստեղծման վրա, և ասել էր, որ «չի պատրաստվում քնել, մինչև այն պատրաստ չլինի»:







































