Football.ua-ից տեղեկանում ենք, որ երեկ Դոնեցկի «Մետալուրգ»-ի հերթական մարզման ժամանակ ակումբի մարզիչները որոշել են երկկողմանի խաղ անցկացնել: Խաղացողներին բաժանել են երկու թիմի` «կանաչներ» և «կապույտներ»: «Կապույտներ»-ի թիմում առաջին րոպեներից հանդես եկավ Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արարատ Առաքելյանը: «Մետալուրգ»-ի մյուս հայ լեգիոները` Արտակ Դաշյանը խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսում: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Գորդեևը մեր երկու ֆուտբոլիստների խաղից էլ գոհ է մնացել: Այսօր` Երևանի «Բանանց»-ի հետ կայանալիք հանդիպումից առաջ, «Մետալուրգ»-ը ևս մեկ մարզում կանցկացնի: