Կուբայի կառավարությունը կսկսի պետական ընկերությունները փոխանցել արտադրական կոոպերատիվներին, որպեսզի մեծացվի մասնավոր սեկտորի ներգրավվածությունը երկրի տնտեսության մեջ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին պետական հեռուստաընկերության եթերում ասել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն:
Հայտնի չէ այն ընկերությունների անվանումները, որոնք փոխանցվելու են կոոպերատիվներին: Ներկայում Կուբայում կոոպերատիվների տեսքով գոյություն ունեն զգալի քանակությամբ ռեստորաններ, գեղեցկության սրահներ ու վարսավիրանոցներ: Բարեփոխման հեղինակ է համարվում երկրի էկոնոմիկայի նախարար Մարինո Մուրիլյոն, որն այս պաշտոնին նշանակվել է 2011թ. մարտին:
Բացի այդ` Կուբայի նախագահը հայտարարել է, որ երկրին սպառնում է գյուղատնտեսության լիբերալիզացիա, այդ թվում` հողատարածքների հանձնում ֆերմերներին` որպես մասնավոր սեփականություն:
Այդ եղանակով Կուբայի կառավարությունը ծրագրում է մեծացնել արտադրական ոլորտում արտադրությունը և նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծումից:
2011թ. վերջին իշխանությունները բնակիչներին թույլատրեցին վաճառել ավտոմեքենաներ ու անշարժ գույք:
2012թ. բարեփոխումներ են սպասվում գյուղատնտեսության ու ՏՏ ոլորտներում:










































