Ռուս լրտեսները տարիներ շարունակ ծպտված ապրել են ամերիկացիների ընտանիքներում: Լրտեսների խումբը, որում ընդգրկված էր նաև կարմրահեր Աննա Չապմանը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ձերբակալվեց 2010 թվականի հուլիսին:
Հետաքննությունների դաշնային բյուրոն օրերս պարզել է, որ լրտեսներն իրենց օղակը բևեռել էին Օբամայի վարչակազմի անդամներից մեկի շուրջ: Ենթարդրվում է, որ հենց Աննա Չապմանն է եղել այն լրտեսը, ով Քլինթոններին մոտենալու համար փորձել է գայթակղել նրանց հետ քաղաքական մտերմիկ հարաբերություններ ունեցող և նրանց արշավների գլխավոր ֆինանսավորող Ալան Պատրիկոֆին: Չապմանը մինչ ձերբակալությունը բնակվում էր Նյու Յորքում:
Հետաքննությունների Դաշնային Բյուրոն դեռևս չի շտապում հայտարարություն անել Պատրիկոֆի և Չապմանի միջև սիրային կապի մասին: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մամլո քարտուղարի խոսքով՝ Հիլարիի շուրջ լրտեսական օղակ կազմելը դեռ չի նշանակում, որ լրտեսման թիրախը հենց ինքն է:









































